Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բայդենը համոզված է, որ կկարողանա ստանալ ընտրիչների 300 ձայները

Բայդենը համոզված է, որ կկարողանա ստանալ ընտրիչների 300 ձայները
07.11.2020 | 15:35

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը վստահ է, որ կստանա ընտրիչների 300 ձայն՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն, հայտնում է Independent-ը: «Մենք ընտրիչների 300 ձայները ստանալու ճանապարհին ենք: 24 ժամ առաջ մենք պարտվում էինք Ջորջիայում, այժմ մենք առջևում ենք և պատրաստվում ենք հաղթել այս նահանգում», – ասել է Բայդենը:


Նա նշել է, որ թվերն արդեն հստակ ցույց են տալիս, որ դեմոկրատները կհաղթեն այս մրցավազքում: Նա հայտարարել է, որ ինքն իր մրցակցից առաջ է անցել Փենսիլվանիայում (ընտրիչների կոլեգիայի անդամների 20 ձայն), Արիզոնայում (11) և Նևադայում (վեց), որոնք առանցքային նահանգներ են: Բայդենը ընդգծել է, որ թույլ չի տա կասեցնել ձայների հաշվարկը, ինչը պահանջում է Դոնալդ Թրամփը:


Բայդենը դիմել է ԱՄՆ-ի այն քաղաքացիներին, որ չեն սատարում իրեն. «Մենք կարող ենք հակառակորդներ լինել, բայց մենք թշնամիներ չենք: Մենք ամերիկացիներ ենք … Ժամանակն է միավորվել որպես ազգ»:

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ